Շնորհավոր տոնդ, Երևան՝ մեր հայոց մայրաքաղաք, շնորհավոր 2807-ամյակդ, բայց իմ հոգում տոն չկա ու չի կարող լինել, քանի դեռ…
12.10.2025 | 12:32
Շնորհավոր տոնդ, Երևան՝ մեր հայոց մայրաքաղաք, շնորհավոր 2807- ամյակդ՝ որպես Էրեբունի ամրոց- քաղաք հիմնադրմանդ ժամանակաշրջանից հաշվված, թեև, գիտեմ, արմատներով շատ ավելի հին ես…
Ի սրտե շնորհավորում եմ մեր մայրաքաղաքի տոնը, բայց չեմ կարող անկեղծ չլինել. իմ հոգում տոն չկա ու չի կարող լինել, քանի դեռ Երևանը և ողջ Հայաստանն ազատագրված չէ մեր արտաքին թշնամիների գործակալ, կամակատար, նրանց տրոյական ձի և հինգերորդ շարասյուն հանդիսացող ներքին թշնամիներից, քանի դեռ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, շքնաղ Շուշին, Արցախիս սրբավայրերը և ողջ Արցախս ազատագրված չեն թուրքերից, որոնք տիրացան մեր հայրենիքի այդ անչափ կարևոր մասին մեր նույն ներքին թշնամիների հանցակցությամբ:
Ի՞նչ տոն, երբ թուրքը, Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամին մեր մայրաքաղաքի կենտրոնում է և, իր ոհմակի հետ միասին, անպատիժ շարունակում է նորանոր վնասներ պատճառել մեր պետությանը և հայ ազգին…
Ի՞նչ տոն, երբ հայոց երկրորդ պետության մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախն իր սրբավայրերով գերեվարված, բռնազավթված է թուրքերի, Ադրբեջան արհեստածին պետության կողմից…
Նրանց, ովքեր պատրաստվում են Երևանի տոնը տոնել, տոնական ծրագրին մասնակցել՝ այսօր Դիանա Աբգարի անվան պուրակում գարեջրի փառատոնին և ինչ- որ դիջեյ համերգին մասնակցել, գարեջուր խմել, վաղն էլ հրապարակում եզրափակիչ տոնական համերգին ու շքեղ հրավառությանը մասնակցել, հետևյալ հարցերն ունեմ՝ դուք լո՞ւրջ եք, սթա՞փ եք, եթե այո, կարո՞ղ է մանկուրտի հիշողություն ունեք…
Արթուր Հովհաննիսյան
Հեղինակի նյութեր
- «Մենք հատկապես մտահոգված ենք Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության դեմ ուղղված գործողություններով». նամակ Եվրոպայից՝ Նիկոլին
- Երեկ ո՞ւր էին ընդդիմադիր կուսակցություններն Էջմիածնում, կաթողիկոսին դատող դատարանի մոտ, բացի իրենց մի քանի ներկայացուցիչներից
- Երանի թե ամերիկյան հատուկ ծառայությունների գնահատականները համապատասխանեն իրականությանը
- Սպիտակ արջի հոգնայից Նիկոլի մոտ արտակարգ սրացում է, այդ պատճառով էլ իր վերջի սկիզբը շփոթել է ԵԱՏՄ-ի վերջի սկզբի հետ. 2
- Կարծում է, թե կարող է հիմարի տեղ դնել Պուտինին, կամ ՌԴ նախագահը կների իրեն
- Սպիտակ արջի հոգնայից Նիկոլի մոտ արտակարգ սրացում է, այդ պատճառով էլ իր վերջի սկիզբը շփոթել է ԵԱՏՄ-ի վերջի սկզբի հետ
- Թուրքիան ուղղակիորեն հանդես է եկել Ռուսաստանին թշնամական ու նրա հետ հակամարտության մեջ մտնելու պատրաստ պետության դերում
- Սլովակիան դարձավ ամենաբարձր մակարդակով Արցախ այցելած ԵՄ անդամ առաջին պետությունը
- Բացառված չէ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը դուրս գա իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվի, ու դրանում ընդգրկվեն նոր պետություններ. 3
- Գնալով ավելի ակներև են դառնում ընդհանրությունները
- Բացառված չէ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը դուրս գա իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվի, ու դրանում ընդգրկվեն նոր պետություններ. 2
- Բացառված չէ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը դուրս գա իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվի, ու դրանում ընդգրկվեն նոր պետություններ
- Ռուսաստանի դեմ գործելու և ԱՄՆ-ին քծնելու առումով պապից ավելի կաթոլի՞կ
- ԱԹՍ-ներով հարձակումների են ենթարկվել ՈՒկրաինայում ադրբեջանական բենզալցակայանը, Օդեսայի մոտ թուրքական նավն ադրբեջանական անձնակազմով
- Այսօր ամենամեծ վտանգը ԱՄՆ-ի հնարավոր հարվածն է Բուշերի ԱԷԿ-ին
- Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին
- Տարածաշրջանը վերստին մեծ պատերազմի նախաշեմին է-2
- Տարածաշրջանը վերստին մեծ պատերազմի նախաշեմին է
- Ինչ է կարգադրել Թրամփը Նաթանյահուի հնարավոր սադրանքից հետո
- ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետո հերթը հասավ «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին
Մեկնաբանություններ